Արտետան՝ ԱՊԼ-ի ամսվա լավագույն մարզիչ

225

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ճանաչվել է ԱՊԼ-ի օգոստոս ամսվա լավագույն մարզիչ, հայտնում է լիգայի կայքը։

Լոնդոնյան ակումբը 40-ամյա իսպանացու գլխավորությամբ հաղթել է Պրեմիեր լիգայի օգոստոսին կայացած բոլոր հինգ հանդիպումներում։

Արտետան իր կարիերայի ընթացքում երրորդ անգամ արժանացել է ԱՊԼ-իամսվա լավագույն մարզիչ մրցանակին։ Նախկինում նա մրցանակը ստացել էր 2021 թվականի սեպտեմբերին և 2022 թվականի մարտին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլին Հոլանդը ճանաչվել էր ԱՊԼ-ի օգոստոս ամսվա լավագույն խաղացող։

Նախորդ հոդվածըՖԻՖԱ-ն մերժել է Չիլիի ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքը՝ կապված Էկվադորին ԱԱ 2022-ից զրկելու հետ
Հաջորդ հոդվածըԵվս 2 ոսկե և 4 բրոնզե մեդալ՝ Եվրոպայի սամբոյի առաջնությունից