‘ Արտերկրում հանդես եկող 19 ֆուտբոլիստներ հրավիրվել են ազգային հավաքական’

1260

Հոկտեմբերի 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2016-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը՝ հյուրընկալելով Սերբիայի հավաքականին, իսկ հոկտեմբերի 14-ին տեղի կունենա Հայաստան-Ֆրանսիա ընկերական հանդիպումը: Այդ հանդիպումներին նախապատրաստվելու համար Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 6-ից 14-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդն արդեն հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, ովքեր ստացել են մարզական հավաքին մասնակցելու հրավեր: Այդ ֆուտբոլիստներն են՝ Ռոման Բերեզովսկի «Դինամո» (Մոսկվա, Ռուսաստան),Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (ՆՀՀ, Մակեդոնիա),Լևոն Հայրապետյան «Պրիբրամ» (Չեխիա),Հրայր Մկոյան «Էսթեղլալ» (Իրան),Ռոբերտ Արզումանյան «Ակտոբե» (Ղազախստան),Կառլեն Մկրտչյան «Մետալուրգ» (Դոնեցկ, Ուկրաինա),Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա),Էդգար Մանուչարյան «Ուրալ» (Ռուսաստան),Գևորգ Ղազարյան «Օլիմպիակոս» (Հունաստան),Նորայր Ասլանյան «Ալմերե Սիթի» (Հոլանդիա),Ռումյան Հովսեփյան «Մետալուրգ» (Դոնեցկ, Ուկրաինա),Արթուր Եդիգարյան «Կայրաթ» (Ղազախստան),Արտակ Դաշյան «Վարդար» (ՆՀՀ, Մակեդոնիա),Մարկոս Պիզելլի «Ակտոբե» (Ղազախստան), Զավեն Բադոյան «Գոմել» (Բելառուս), Արթուր Սարկիսով «Վոլգա» (Ռուսաստան), Արթուր Միրանյան «Վարդար» (ՆՀՀ, Մակեդոնիա), Յուրա Մովսիսյան «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան),Արտյոմ Սիմոնյան «Զենիթ» (Ռուսաստան): 

Հայաստանի ազգային հավաքականի՝ Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների ցուցակը կհրապարակվի ավելի ուշ:

Աղբյուրը՝ http://www.ffa.am/

Նախորդ հոդվածը‘Լազովիչը փրկել է երկրպագուին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Պոլիտեխնիկի ռեկտորը «ֆեյսբուքյան սկանդալի» գործով տուժող է ճանաչվել’