‘Արտյոմ Ասլանյան. Վաղուց էր պետք Կոնգրեսը դարձնել կուսակցություն ‘

1007

Քաղաքացի Արտյոմ Ասլանյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.

«Վաղուց էր պետք Կոնգրեսը դարձնել կուսակցություն: Նույնիսկ ուշացած էր: Էդ պառլամենտականից հետո էր պետք անել միանգամից, որ էս ընթացքում մեր մեջի առևտրականները թանկաբազար չանեին:
Բայց էդ էլ մի կողմ: Հիմա իմ կարծիքով պետք ա հավաքվել բոլորով, առանց էն հայտնի տխուր դեմքերի ու պայմանագիր դեմ տվողների (լիքը մարդ կա, որ պետք ա մոտիկ նույնիսկ չթողնել), սարքել մի կարգին կառույց ու դնել սրանց վերջը տալ:
Իմ համար ամենակարևորը. մեր դիմաց քաղաքական ուժ չի, ասած Պապի, խուժանապետություն ա, դրա համար մեր ներսում պետք ա հասնել լրջագույն դիսցիպլինայի: Որ ամեն տեղից վեր կացող մտքին էկածը չասի, մենք էլ մարդկանց հետ խոսալուց ժամեր անցկացնենք ու բացատրենք, թե ինչի էս մեկը սենց ասեց, էն մյուսը սենց:
Իսկ էս թատրոնին, խիյար-սերիալ վիճակներին թեթև նայեք: Մեկ ա, մենք ենք մնալու էն ուժը, որ սրանց հեռացնելու ա: Բոլորն էլ էդ գիտեն՝ Սերժից սկսած»:  

Նախորդ հոդվածը‘Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց’
Հաջորդ հոդվածը‘Ստեղծվեց «Ազատության հրապարակ» նախաձեռնությունը (Տեսանյութ)’