‘
Նորաձևության մայրաքաղաքից միանգամից 2 իտալական գրանդ պատրաստ է պայքարել «Բավարիայի» չիլիացի լեգեոների համար։
«Ինտերը» և «Միլանը» կփորձեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունը բաց թողած Արտուրո Վիդալին։
Tuttosport-ը հիշեցնում է, որ գործող պայմանագրով չիլիացի կենտրոնական կիսապաշտպանը մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը պայմանագրային պարտավորություններ ունի «Բավարիայի» նկատմամբ։ Այս պահին հայտնի է, որ համաձայնագրի երկարաձգումը կողմերից ոչ մեկի ծրագրերի մեջ չի մտնում, ուստի ամռանը Վիդալի վաճառքը կարծես լավագույն որոշումն է «Ռոտենի» համար, քանի որ կկարողանա փող վաստակել: Դա ձեռնտու է նաև հենց իրեն՝ հարավամերիկացուն, որի ապագան հիմա մշուշոտ է։
Տրամաբանական է, որ հրաժեշտը Վիդալի հետ շատ բանով պայմանավորված է նրա դիրքում ավելի երիտասարդ դերակատարի՝ Լեոն Գորեցկիի ձեռքբերումով։
Ինչ վերաբերում է չիլիացուն, ապա կարելի է ենթադրել, որ նրա համար ավելի ընդունելի տարբերակն այն միլանյան ակումբն է, որը կկարողանա տեղ զբաղեցնել Չեմպիոնների լիգայի գոտում։
‘