‘«ԱՐՏ լաբորատորիայի» անդամը պատմել է դեպքի մանրամասները (տեսանյութ)’

1254

Ինչպես արդեն հայտնել էինք, «Արտ լաբորատորիա» խմբի 4 անդամները՝ Արթուր և Արա Պետրոսյանները, Կարեն Օհանյանն ու Էդգար Ամրոյանը, նոյեմբերի 10-ին՝ 20:00-ի սահմաններում, բերման են ենթարկվել Բաղրամյան պողոտայից Արաբկիրի ոստիկանության բաժին:

Նրանք Ազգային ժողովի պատերին նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի պատկերով գրաֆիտիներ են արել, որոնց մի մասը ավելի ուշ ջնջել են ոստիկանները:

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը ոստիկանության բաժնից դուրս գալուց հետո տեղեկացրել է, որ արվեստագետներին բերման են ենթարկել քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի կասկածանքով (գույքը դիտավորությամբ փչացնելը կամ վնասելը), սակայն մեղադրանք չեն առաջադրել: «Արտ լաբորատորիա» խմբի անդամները ոստիկանության բաժնից դուրս են եկել՝ այնտեղ 4 ժամ անցկացնելով:

Epress.am-ի հետ զրույցում Արթուր Պետրոսյանը պատմել է դեպքի մանրամասները:

Նախորդ հոդվածը’89 համարի երթուղայինը բախվել է աղբատարին (լուսանկար)’
Հաջորդ հոդվածը‘Սերգեյ Պոլոնսկին ոստիկանությունից թաքնվում է Կամբոջայի ջունգլիներո՞ւմ’