‘«Արցախբանկը» խոստացել է լուծել Տոնուսից խաբված բնակիչների խնդիրը’

634

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Դավիթաշենի 2-րդ թաղամասում «Տոնուս» ՍՊԸ-ի կառուցած շենքի բնակարանատերերն այսօր՝ դեկտեմբերի 26-ին, շարունակել են իրենց բողոքի ակցիան Կառավարության շենքի առջեւ, ինչից հետո մասնակիցները երթով շարժվել են դեպի «Արցախբանկի» Սայաթ-Նովա փողոցում գտնվող գրասենյակ: Ակցիան շարունակելով ՝ նրանք ձվեր են նետել բանկի պատուհանների ուղղությամբ: Դրանից հետո «Արցախբանկ»-ում ընդունել էին բնակիչներին:

Բնակիչները բանկից դուրս գալուց հետո տեղեկացրել են,  որ բանկը հունվարի 16-ից հետո պարտավորվել է յուրաքանչյուր բնակչի հետ անհատական աշխատանք տանել. «Յուրաքանչյուր բնակչի անհատապես կկանչեն՝ ցուցակով. եթե կան մարդիկ, ովքեր բնակարանն են պահանջում, նրանց հետ պայմանագիր կկնքվի, իսկ եթե կան մարդիկ, ովքեր գումարն են ուզում, նրանց գումար կտրվի»,- ասացին բնակիչները:

Ակցիան այսքանով ավարտվեց:

Նախորդ հոդվածը‘Կայուն ցուրտ եղանակը կպահպանվի մինչ տարեվերջ’
Հաջորդ հոդվածը‘«Ազնվության կոչ…»’