‘Արցախը վերջապես ԱԳ նախարար ունեցավ ‘

690

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 22-ին այցելել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարություն եւ գերատեսչության աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ արտգործնախարար Կարեն Միրզոյանին: Ինչպես iLur.am-ին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից, Սահակյանը Կարեն Միրզոյանին բնութագրել է որպես մեծ փորձ ունեցող կադրային դիվանագետ: Բակո Սահակյանի խոսքով՝ Կարեն Միրզոյանի ղեկավարությամբ արտաքին գործերի նախարարության աշխատանքին կհաղորդվի նոր որակ: Բակո Սահակյանը նաեւ շնորհակալություն է հայտնել արտգործնախարարի նախկին պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանին նրա գործունեության համար:

Հանդիպմանը նաեւ անդրադարձ է կատարվել հանրապետության արտաքին քաղաքականության հիմնադրույթներին եւ արտգործնախարարության աշխատանքների կազմակերպման հարցերին:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ նոր կառավարության կազմը հայտնի է ‘
Հաջորդ հոդվածը‘Կլիչկոն մնացել է առանց մարզչի’