‘
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն այսօր ընդունել է Ստեփանակերտ ժամանած մի խումբ ռուսաստանյան լրագրողների և հասարարական գործիչների, տեղեկացնում է ԿԼՂՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը։
Նախարարը ողջունել է պատվիրակությանանդամներին և ընդգծել նման այցելությունների կարևորությունը ռուսաստանյան հանրության մոտ ԼՂՀ-ի և նրանում տեղի ունեցող քաղաքական և տնտեսական գործընթացների վերաբերյալ ճշգրիտ և անաչառ պատկերացում ձևավորելու գործում։
Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը և պատասխանել է հակամարտության կարգավորման հեռանկարներին, տարածաշրջանային գործընթացներին և ԼՂՀ-Ռուսաստան հարաբերություններին վերաբերող բազմաթիվ հարցերի:
‘