Արցախի մարդու իրավունքների պաշտպանը X սոցցանցում հրապարակել է Ադրբեջանի հարձակման հետևանքով Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի անունները։
Իր գրառման մեջ Արցախի ՄԻՊ-ը նշել է.
«Մինչև սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումը Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքում բնակվում էր 76 մարդ: 5 զոհ, 15 վիրավոր, 4-ին ադրբեջանցիները գերեվարել են։
Սառնաղբյուրից քաղաքացիական զոհերի անունները.
Ալեքսանդր Ալեքսանյան
Գոհար Գրիգորյան
Նվեր Ղազարյան (երեխա)
Միքայել Ղազարյան (երեխա)
Դավիթ Ալեքսանյան (երեխա)։