Արցախի ՄԻՊ-ի արձագանքը ադրբեջանցիների կողմից դիտավորյալ հայկական մեքենան վթարի ենթարկելու դեպքին

16514

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Մարտակերտ-Դրմբոն ճանապարհին հայկական ավտոմեքենան վթարելու մասին, որի մեջ են եղել «Թումոյի» աշխատակիցները։

Մայիսի 5-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Մարտակերտ-Դրմբոն ճանապարհի 24-րդ կմ-ում ադրբեջանական շարասյան կազմում երթևեկող բեռնատարը, դուրս գալով ճանապարհի հանդիպակաց հատված, կցորդիչով բախվել է արցախյան գրանցման Ռենո Լոգան տաքսի ծառայություններ մատուցող մեքենային, որի հետևանքով մեքենան 12 մետր գլորվել է ճանապարհի աջ հատվածում գտվող ձորը։ Մեքենայի մեջ, բացի վարորդից, եղել են 2 ուղևորներ։ Նախնական հետազոտության արդյունքում՝ ուղևորները մարմնական վնասվածքներ չեն ստացել։ Նյութական վնաս է հասցվել տաքսի ծառայություն մատուցող ընկերությանը։

ՄԻՊ աշխատակազմի կողմից հավաքագրված փաստերի հիման վրա այս պահի դրությամբ կարող ենք արձանագրել՝

• Ադրբեջանական բեռնատարը, տեսնելով հնարավոր բախումը, կարող էր դադարեցնել ընթացքը և թույլ չտալ բախումը, որի հետևանքով տաքսի մեքենան գլորվել է ձորը։

• Բախումից հետո, տեսնելով, որ տաքսի մեքենան գլորվել է ձորը, ադրբեջանական շարասյունը չի դադարեցրել, այլ շարունակել է ընթացքը։

• Տաքսու վարորդի և ուղևորների պնդմամբ, տաքսու վարորդն ամեն կերպ փորձել է խուսափել բախումից, սակայն բախումից խուսափելու հնարավորություն այլևս չի ունեցել։

Դեպքի հանգամանքների վերաբերյալ Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից իրականացվում է ուսումնասիրություն, սակայն վերը նշված հանգամանքները փաստում են բախման և վնաս հասցնելու ակնհայտ դիտավորության մասին։

Возможно, это изображение на открытом воздухе и дерево
Возможно, это изображение на открытом воздухе и дерево
Возможно, это изображение дорога
Նախորդ հոդվածըԱրսեն Վենգեր․ Բենզեման հիմա իսկական աթլետ է, լավագույններից մեկն աշխարհում
Հաջորդ հոդվածըՄեծահարուստ ռուսաստանցիներն անշարժ գույք են գնում Դուբայում