‘Արցախն ակնկալում է առաջիկայում ձիթապտղի խոշոր պլանտացիաներ ունենալ’

5733

‘

Արցախում առաջիկայում ձիթապտղի խոշոր պլանտացիաներ կտնկվեն, հուլիսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արցախի գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը, հաղորդում է «Արցախպրեսը»: 

«Արդեն կան ձիթապտղի փոքր այգիներ. առաջիկայում մենք կունենանք ձիթապտղի խոշոր պլանտացիաներ: Ձիթապտղի այգիները մեզ կապահովեն ոչ միայն տեղական բարձրակարգ բուսական յուղով, այլեւ մենք կունենանք ֆինանսական մեծ հոսքերի հնարավորություններ: Պտղաբուծության մեջ ամենաեկամտաբեր ճյուղը համարվում է ձիթապտուղը: Ես հավատացած եմ, որ ճիշտ կազմակերպված աշխատանքի շնորհիվ ձիթապտղի այգիները հետագայում կգերազանցեն նռան այգիներին»,-ասել է Ա. Մխոյանը:

Նա նշել է նաեւ, որ Արցախում արտադրված հացահատիկի ուղիղ կեսն արտահանվում է:

«Ամեն օր հարյուրավոր բեռնատարներ հացահատիկ են տեղափոխում ՀՀ. դրանց իրականացման համար պետությունը հոգում է մի շարք ծախսեր: 60-70 հազար տոննա մենք հացահատիկ ենք արտահանում. բերքի 60-70 տոկոսը եգիպտացորեն է, 50-ը՝ ցորեն ու գարի», — ասել է նախարարը՝ նշելով, որ այս տարի հացահատիկի ամբարման եւ արտահանման ծավալները կմեծանան:

‘

Նախորդ հոդվածը‘Կաչինսկին ընդդեմ Վալենսայի’
Հաջորդ հոդվածը‘Բլոգեր Լապշինը խնդրել է իրեն Իսրայել արտահանձնել’