Արցախում դիպուկահարի կրակոցից սպանվել է Մարտակերտի բնակիչը․ Սիվիլնեթ

275

«Տրակտորիստին վար անելիս կրակել են՝ խաղաղապահն էլ մոտը կանգնած: Մարտակերտի բնակիչ է՝ Տեփանց Արամ, 1966 թվականի ծնունդ», – ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը:   

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Արցախի ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ ժամը 13:15-ին Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում գտնվող   նռան այգում ադրբեջանական դիպուկահարի սպանվել է Մարտակերտի բնակիչը:

Գյուրջյանը նաև հայտնել է, որ իրավապահ մարմինները տեղում աշխատում են. «Ավել բան ասել չեմ կարող, քանի որ հիմա հիվանդանոցում եմ գտնվում»:

Քաղաքապետի խոսքով՝ խուճապ չկա քաղաքում, մարդիկ իրենց աշխատանքով են զբաղված:  

Ավելի վաղ Արցախի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը «Արցախպրես»-ին ասել էր, որ տեղեկատվությունը փոխանցվել է ռուս խաղաղաղապահներին:

Սիվիլնեթ

Նախորդ հոդվածըՀՀ ԱՆ. 1331 նոր դեպք, 30 մահ
Հաջորդ հոդվածըԵրասխի հատվածում ադրբեջանական կրակոցից վիրավորվել է հայ զինծառայող