‘Արցախում զինվոր է զոհվել’

1540

Ըստ ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության՝ հուլիսի 22–ին` ժամը 12:30-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Նարեկ Ժորիկի Հովսեփյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Նարեկ Ժորիկի Հովսեփյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին: Նախնական վարկածի համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել զենքը մաքրելու ժամանակ, բայց արդեն լուրեր կան, որ զինծառայողը սպանվել է: 

iLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել Ստեփանակերտից ոչ հեռու գտնվող «Հայկազով» զորամասում: Նարեկ Հովսեփյանի դին արդեն տեղափոխվել է Երևան:

Նախորդ հոդվածը‘«Նաիրիտի» աշխատակիցները կրկին Բաղրամյան 26-ում են’
Հաջորդ հոդվածը‘Ցուցարարները երթով շարժվում են դեպի ոստիկանության Կենտրոնի բաժանմունք (ուղիղ)’