‘Արցախում էլեկտրաէներգիան չի թանկանա’

721

Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ վարչապետի երկրորդ առցանց հարցուպատասխանը, որի ժամանակ պատասխանելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ հարցին` կառավարության ղեկավարն ընդգծել է, որ օգոստոսի 11-ից հանրապետությունում էլեկտրաէներգիայի թանկացումը զգալու են խոշոր սպառողները, մնացած բաժանորդների համար պետությունը  սուբսիդավորելու է սակագինը: Խոսելով այդ բարձրացման դրդապատճառներից` Ա. Հարությունյանը պարզաբանել է, որ  «Արցախէներգո» ՓԲԸ էլեկտրաէներգիա է գնում տարբեր աղբյուրներից, այդ թվում նաև ՀՀ մի շարք արտադրողներից: Ըստ նրա՝ Արցախում գործող հիդրոկայաններից և ՀՀ արտադրողներից էլեկտրաէներգիան «Արցախէներգո»-ն գնում է մինչև 25 դրամով (ներառյալ հարկերը), դրան գումարվում են նաև մոտ 5 դրամի չափով կորուստները, ինչպես նաև ընկերության աշխատակիցների աշխատավարձերը` 8 դրամի չափով, ևս 3 դրամ` վթարների ու այլ ծախսերի դիմաց:

«Արցախում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար ներդրողները պահանջում են կիրառել ՀՀ-ում գործող գները: Հիմնականում սրանով է պայմանավորված առաջիկայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը»,- եզրափակելով իր խոսքը՝ նշել է վարչապետը:

Նախորդ հոդվածը‘Վարդան Ղուկասյանի եղբորորդին դատապարտվեց 17 տարվա ազատազրկման’
Հաջորդ հոդվածը‘Թռչունները ևս «կարտագաղթեն». Բնապահպանը մտահոգված է’