Արցախում կասետային ռումբի պայթյունից վիրավորվել է 3 սակրավոր

1117

Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամի սակրավորները օգոստոսի 11-ին Արցախ Հանրապետության Մարտունու շրջանի Նոր շեն համայնքի տարածքում ինժեներահետախուզական աշխատանքներ իրականացնելիս, նախնական տվյալներով կասետային ռումբի պայթյունից վիրավորում են ստացել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Ըստ ԱԻՊԾ հաղորդագրության` շտապ բժշկական օգնության մեքենայով երկու սակրավոր մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հանրապետական բժշկական կենտրոն, նրանց առողջական վիճակը բավարար է:

Սակրավորներից մեկը տեղափոխվել է Մարտունու շրջանային բուժմիավորում: Վերջինիս վիճակը կայուն ծանր է:

ԱԻ պետական ծառայությունն ավելի ուշ կտրամադրի հավելյալ տեղեկություն:

Նախորդ հոդվածըՀՀ ԱՆ. 391 նոր դեպք, 139 առողջացած, 6 մահ
Հաջորդ հոդվածըՄատաղիս-Թալիշ ուղղություններում շարունակվում են զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները