‘Արցախում սկսվում է ձմեռային զորակոչը’

633

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին ստորագրել է հրամանագիր` 2013 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, ըստ հրամանագրի` 2013 թվականի դեկտեմբեր — 2014 թվականի հունվար ամիսներին կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2014 թվականի հունվարի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2014 թվականի հունվարի 31-ը ներառյալ: Հրամանագրի համաձայն` 2013 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայությունն անցած զինծառայողները: Արցախի Հանրապետության կառավարությանը հանձնարարվել է երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:

 

Նախորդ հոդվածը‘Նոյեմբերի 7-ին կցուցադրվի Հարություն Խաչատրյանի նոր ֆիլմը. Այն արտագաղթի մասին է’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ ԶՈւ տեսչական խումբը տեսչություններ կանցկացնի Թուրքիայի տարածքում’