‘Արցախում «Վիլիսը» պայթել է ականի վրա. Արմավիրի քաղաքապետը ծանր վիրավորվել է, նրա վարորդը մահացել’

1880

Քաշաթաղի հյուսիսային մասում«Վիլիս» մակնիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, պայթել է ականապատ տարածքում, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է, իսկ 3 հոգի ստացել են մարմնական վնասվածքներ:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վիրավորների մեջ է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ում մյուս վիրավորների հետ ուղղաթիռով տեղափոխում են Երևան, իսկ մահացածը նրա վարորդն է՝ Արամը:

Կայքի հետ զրույցում Արցախի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հաստատել է տեղեկությունը և հայտնել, որ Արցախի կառավարությունն անհրաժեշտ բոլոր միջոցառումներն է ձեռնարկում, որպեսզի վիրավորները շտապ և օպերատիվորեն տեղափոխվեն Երևան: 

Նախորդ հոդվածը‘Գլխավոր դատախազությունը խախտել է զոհված ազատամարտիկի այրու իրավունքը. Օմբուդսմեն’
Հաջորդ հոդվածը‘Աբովյան փողոցում ավտոբուսը բախվել է թերթի կրպակին’