‘Արփա-Սեւան ջրատարի ջրի մի մասը գողանում են –ՀԲՃ (տեսանյութ)’

1107

Հայկական բնապահպանական ճակատը հիշեցնում է, որ գրեթե 3 տարի շարունակ Վայոց Ձորի մարզի բնակիչները խոսում են այն մասին, որ Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխվող ջրի մի մասը բաց է թողնվում Եղեգիս գետն ու փաստացի չի հասնում լիճ:

«Մենք անկեղծորեն չէինք ուզում հավատալ այդ փաստին, սակայն մեր աչքերով տեսածին չհավատալ չէինք կարող: Բնության դեմ հանցագործությունների թիվն Հայաստանում այնքան մեծ է, որ վաղուց դրանց հաշիվը կորցրել ենք: Հանցագործությունների շարքին գումարվում է նաև սույն կադրերում պատկերվածը, ինչով հաստատվում է Սևանից ջուր գողանալու փաստը: Ոչ ոք հիմա չի ասի իրականությունը, թե քանի տարի է սա շարունակվել, և որքան ջուր է գողացվել Արփա-Սևան ջրատարից…», — ասվում է ՀԲՃ տարածած հաղորդագրությունում: 

Նախորդ հոդվածը‘«Բավարիա»-«Բորուսիա». ‘
Հաջորդ հոդվածը‘Լատվիան պատասխան է պահանջում Ժիրինովսկու հայտարարությունների համար’