‘Արփի Ոսկանյան. Արման Բաբաջանյանը ստել է’

1666

Արման Բաբաջանյանը ստել է, ինքը ինձ հետ չի խոսել, ո՞նց կարող է ինձ ասեր, որ պատրաստ է վճարել: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց գրող Արփի Ոսկանյանը:

Նշենք, որ Բաբաջանյանը media.am կայքի հետ զրույցում ասել է, թե խոսել է Ոսկանյանի հետ, ու վերջինս հոնորար է պահանջել:

«Ինքը ամեն ինչ արել է, որ չխոսի: Վճարն էլ է կարևոր, իհարկե, մասնագիտական արժանապատվության ինչ-որ ինստիտուտ է, բայց էստեղ ամենակարևորն այն է, որ խմբագիրը իրեն թույլ է տվել առանց համաձայնության, առանց թույլտվության վերցնել ստեղծագործությունը: Դա շատ վիրավորական բան է»,- հակադարձեց Արփի Ոսկանյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ դիմել է նաև ԶԼՄ-ների Էթիկայի դիտորդ մարմին: Ավելի վաղ Ոսկանյանը բողոք էր ներկայացրել ոստիկանություն, որտեղից կպատասխանեն մինչև երեքշաբթի:

Հիշեցնենք, որ 1in.am կայքը առանց գրողին զգուշացնելու արտատպել էր Ոսկանյանի՝ «Հայկական ժամանակ» թերթում տպագրված բանաստեղծությունն ու այն վերագրել էր Գագիկ Ծառուկյանին, թեև բանաստեղծության մեջ անուններ չեն նշվում:

Նախորդ հոդվածը‘Հնդկական Մումբայը ճանաչվել է աշխարհի ամենակեղտոտ քաղաքներից մեկը’
Հաջորդ հոդվածը‘Լուբյանսկայա հրապարակը շրջապատվել է ոստիկանության տասնյակ ավտոբուսներով’