Արքայազն Հարրին խոստանում է պատմել ողջ ճշմարտությունը իր պալատական կյանքի մասին

95

Սասեքսի դուքս, արքայազն Հարրին Penguin Random House հրատարակչության հետ պայմանավորվել է հուշագիրք հրատարակել, որը հրատարակչությունը նկարագրում է որպես այդ ժանրում ամենաանկեղծներից մեկը։

Ըստ Daily Telegraph-ի՝ գիրքը լույս կտեսնի եկող տարեվերջին և կարող է հերթական հարվածը հասցնել արքայական ընտանիքի հեղինակությանը՝ Հարիի և Մեգիի՝ Օփրա Ուինֆիրիին տված հարցազրույցից հետո, որը ընթացքում նրանք պատմել էին, թե ընտանիքում քննարկել են իրենց ապագա որդու մաշկի գույնը։

Հարրին երդվում է, որ արքայական ընտանիքի մասին իր պատմությունը ամենաազնիվն ու ամենաանկողմնակալը կլինի։ Հրատարակչությունը խոստանում է ամենալիակատար և սպառիչ պատմությունը, որ ստացել է «առաջին ձեռքից», իսկ Բուքինգհեմյան պալատում ասում են, որ զարմացած են հուշագրության մասին հայտարարության կապակցությամբ։

Հարրին գրքի վրա աշխատել է գրեթե մեկ տարի, Պուլիտցերյան մրցանակակիր, լրագրող Ջեյ-Ար Մորինգերի օգնությամբ, որը հայտնի է որպես կենսագիր։ Իր՝ Մորինգերի կենսագրության հիման վրա Ջորջ Քլունին նկարում է «Քնքուշ բար» ֆիլմը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըTimes․ Սիրիայի վերականգնումը՝ որպես «հակաարևմտյան առանցքի» նախագիծ
Հաջորդ հոդվածըՄարտիրոսյանը հաղթեց Մամեդյարովին թայ–բրեյքի առաջին պարտիայում