‘Արքայազն Ուիլյամը երգում է Բոն Ջովիի հետ. Տեսանյութ ‘

890

Այսօր Քենսինգտոնյան պալատում անցկացվող բարեգործական համերգի ժամանակ անսպասելիորեն Բոն Ջովիին և Թեյլոր Սվիֆտին է միացել Բրիտանական գահի թագաժառանգ արքայազն Ուիլյամը: Assosiated Press-ի փոխանցմամբ՝ տրիոն կատարել է Բոն Ջովիի հայտնի «Living on a Prayer» ստեղծագործությունը:

Նշենք, որ տոմսի արժեքը կազմել է 500 ֆունտ, դահլիճում ներկա է եղել 600 հյուր: Բարեգործական համերգը նվիրված է եղել անտուն դեռահասներին, և միջոցառման ամբողջ հասույթը կտրամադրվի Centrepoint հիմնադրամին, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ Բյուջե-2014. Կենսաթոշակը 1000 դրամով կբարձրանա ‘
Հաջորդ հոդվածը‘Աշխարհի թիմային առաջնություն. Հայաստան-Եգիպտոս (ուղիղ)’