‘Արքայազն Չարլզը տիկնոջ հետ այցելել է սիրիացի փախստականներին’

620

Բրիտանական գահի ժառանգորդ արքայազն Չարլզը  տիկնոջ՝ Կորնուոլյան դքսուհի  Կամիլայի հետ Հորդանան կատարած այցի շրջանակներում մարտի 13-ին այցելել է սիրիացի փախստականների ճամբար, գրում է The Epoch Times կայքը:

Բրիտանացի միապետների այցելած ճամբարում ապրում են ավելի քան 1,5 հազար փախստականներ, որոնք լքել են Սիրիան այնտեղ ծավալված քաղաքացիական պատերազմի պատճառով: Ամեն գիշեր Սիրիայի և Հորդանանի սահմանն անցնում է մոտ հազար փախստական: Հորդանանի թագավոր Աբդալլա իբն Հուսեյնը օգնության խնդրանքով դիմել է աշխարհի գերտերություններին:

Արքայազն Չալզը և դքսուհի Կամիլան Հորդանան են այցելել Մերձավոր Արևելքում եռօրյա շրջագայության շրջանակներում:

Նախորդ հոդվածը‘Պաշտոնապես հայտարարվել է Լիտվա-ԼՂՀ խորհրդարանական կապերի մասին’
Հաջորդ հոդվածը‘Իտալիայում ռետրո-ավտոմեքենաների ավանդական մրցարշավ տեղի կունենա’