‘Արքայազն Չարլզին մեղադրում են հարկերից խուսափելու մեջ ‘

595

Մեծ Բրիտանիայում հանրապետական կարգերի կողմնակիցները գահաժառանգ արքայազն Չարլզին մեղադրում են իր կալվածքը հանդիսացող Կորնուոլ դքսությունում հարկերից խուսափելու մեջ, հայտնում է Lenta.ru-ն, հղում անելով The Guardian-ի վրա:

Նրանք դիմել են Թագավորական հարկային եւ մաքային ծառայություն՝ խնդրելով հետաքննել արքայազնի կողմից հարկերից խուսափելու հնարավոր փաստը: Նախորդ հարկային տարում 700 միլիոն ֆունտ արժեցող դքսուըթյունը Չարլզին 18 միլիոն եկամուտ է բերել: Միապետության դեմ տրամադրված ակտիվիստները պնդում են, որ դքսությունն առանձին իրավաբանական անձ է, եւ գահաժառանգի արտոնությունները դրա վրա չեն տարածվում:

Դքսության իշխանությունները, սակայն, պնդում են, որ այն իրավաբանական անձ չէ, հետեւաբար՝ իրավաբանական անձանց վրա դրված եկամտահարկի պարտավորությունը դքսության վրա չի տարածվում:

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսի ընդդիմությունը սահմանադրական հանրաքվեի ընթացքում խախտումներ է արձանագրում ‘
Հաջորդ հոդվածը‘Վալերի Բուայեն հանդես է եկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր նախաձեռնությամբ ‘