‘
Ուելսի արքայազն, բրիտանական թագաժառանգ Չարլզի եւ նրա կնոջ՝ Կորնուոլի դքսուհի Կամիլայի պաշտոնական կայքում նր բաժին է բացվել, որում պատասխանվում է առավել հաճախ տրվող հարցերին եւ հերքվում են արքայազնի եւ նրա տիկնոջ մասին ամենատարածված առասպելները:
Դրանցից շատերն այնքան են արմատավորվել մարդկանց գիտակցության մեջ, որ դարձել են Չարլզի նկատմամբ ծաղրի առիթ: Օրինակ, պատմական թաղամասերում նորաոճ շինարարության կողմնակից Չարլզին մեղադրում են ժամանակակից ճարտարապետությանը դեմ լինելու մեջ: Կայքի նոր բաժնում նշվում է, որ դա այդպես չէ՝ արքայազնն անգամ ժամանակակից ճարտարապետությանը նվիրված մի շարք բարեգործական միջոցառումների հովանավորն է:
Առասպելներից մեկն էլ այն է, որ իբր Չարլզն իր ծառաներին ամեն առավոտ պատվիրում է յոթ ձու եփել նախաճաշին, բայց ուտում է դրանցից միայն մեկը: Այս տեղեկատվությունը եւս հերքվում է:
‘