‘
Արքայազն Չարլզի սանուհին՝ բրիտանական հեռուստաաստղ Տարա Փալմեր-Թոմփքինսոնը ձերբակալվել է Ցյուրիխի օդանավակայանում՝ ճամպրուկում ատրճանակի տեսքով կրուկներ ունեցող կոշիկներ տեղափոխելու համար, հայտնում է РИА Новости-ն:
«Ցյուրիխի օդանավակայանում ձերբակալվել էի Chanel-ի Killer Heels կոշիկներիս պատճառով, որոնք իմ ճամպրուկում էին. այդքան էլ հուսալի չեն դիտվում ռենտգեյնով…»,- գրել է Տարան իր Twitter-ում:
Հատկանշական է, որ Բրիտանիայի արքայազնի սանուհին առաջին անգամը չէ, որ անախորժությունների մեջ է հայտնվում այս չարաբաստիկ կոշիկների պատճառով, որոնց հեղինակը Կարլ Լագերֆիլդն է: Նմանատիպ իրավիճակ է տեղի ունեցել նաև մի քանի տարի առաջ:
‘