‘Արքայազն Չարլզն այցելել է Լոնդոնի հայկական եկեղեցի’

995

Արքայազն Չարլզն այցելել է Լոնդոնի Սբ Եղիշե հայկական եկեղեցի Մերձավոր Արևելքում քրիստոնյաների վիճակի մասին համաշխարհային հանրությանն իրազեկելու քարոզարշավի շրջանակում:

Ինչպես հայտնում է Horizon Weekly-ին, այցի ժամանակ արքայազնն անդրադարձել է «Իսլամական պետության» գրոհայինների կողմից Դեր էզ Զորի հայկական Սբ Նահատակաց եկեղեցու ոչնչացման փաստին: Նա նշել է, որ քրիստոնյաների և նրանց սրբությունների դեմ գրոհների մասին իմանալն ուղղակի «սրտաճմլիկ է»: Նա «դաժան և անիմաստ է» անվանել հայկական եկեղեցու ոչնչացումը գրոհայինների կողմից:

«Ես հիացած եմ ձեր հոտի խիզախությամբ և հավատով, որը բոլորիս համար հավատի խորհրդանիշ է նման սարսափելի ու բարբարոսական բռնության պայմաններում»,-ասել է նա:

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ում կառավարության ներկայացրած միանգամից երկու օրինագիծ տապալվեց’
Հաջորդ հոդվածը‘Ավտովթարից հետո հիվանդանոց տեղափոխված վարորդը փախուստի է դիմել. Նա հետախուզման մեջ էր’