‘Արևելագետ. Հայաստանի իշխանություններն Իրանի իշխանությունների նույնիսկ մեկ տոկոսը չարժեն’

1538

Արևելագետ, ԵՊՀ դասախոս Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայաստանի իշխանություններն Իրանի իշխանությունների նույնիսկ մեկ տոկոսը չարժեն։ Տպավորություն է ստեղծվում, որ մեր հարևանները լուրջ դասեր են քաղել նախորդ ընտրություններից։ Այս պահին հաղթում է բարեփոխիչ Ռուհանին, ով հավաքում է 50 տոկոսից ավելին։ Ի՞նչ է սա նշանակում։ Նախ՝ երկրում հաղթում է, այսպես ասած, «ընդդիմությունը»՝ բարեփոխիչ գործիչը, ով հանդես է գալիս Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավման օգտին։ Որքան էլ Իրանը հայտարարի, որ դիմակայում է էմբարգոյին, սակայն սոցիալ-տնտեսական վիճակը երկրի ներսում բավականին ծանր է, և Ռուհանիի հաղթանակը կարող է լուրջ բեկում մտցնել այս հարցում՝ նախ միավորելով հասարակությանը, որի կարծիքը, ի տարբերություն նախորդ ընտրությունների, հաշվի առան, և երկրորդ՝ փոքր քայլերով ապահովելով Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավումը և պատժամիջոցների թուլացումը։ Սա նախնական դիտարկում է, սպասենք վերջնական արդյունքներին»:

Նախորդ հոդվածը‘Լուիշ Ֆիգու. Ռոնալդուի կամակորության պատճառը հասկանում եմ’
Հաջորդ հոդվածը‘Երկրում ստեղծված իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն Սերժ Սարգսյանն է’