‘Արևմտյան Եվրոպայից հարյուրավոր կանայք միացել են ԻՊ-ին’

1228

Արևմտյան Եվրոպայից առնվազն 550 կանայք մտել են «Իսլամական պետության» շարքերը Սիրիայում և Իրաքում, վկայում են հետազոտությունների արդյունքները:

Ռազմավարական երկխոսության ինստիտուտում կազմված զեկույցի հեղինակները հարց են բարձրացնում, թե ինչու են որոշ կանայք պատրաստ ամեն ինչ թողնել մի կողմ և վտանգել իրենց կյանքը, որպեսզի ապրեն գրոհայինների կողմից վերահսկվող տարածքներում:

Հիմնական պատճառներից մեկը նրանք համարում են անձնական ողբերգությունները և ջիհադականի հետ ամուսնանալու ցանկությունը:

Հետազոտության տվյալների համաձայն՝ կանանցից շատերն անգամ չեն պատկերացրել, թե իրականում ինչպիսի կյանք է իրենց սպասվում, սակայն արդեն չեն էլ կարող վերադառնալ:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Հաղթանակի բանալին քաղաքական է’
Հաջորդ հոդվածը‘Որոշ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց. ԱԻՆ’