‘Արևմտյան հատուկ ծառայությունները բանակցում են Սիրիայի իշխանությունների հետ’

709

Սիրիայի իշխանությունները հաղորդել են, որ Դամասկոս են այցելել արևմտյան հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ: Նման հայտարարությամբ է հանդես եկել Սիրիայի արտաքին գործոց նախարար Ֆայսալ Մեկդադը, հաղորդել է BBC News-ը: Ըստ նախարարի՝ հատուկ ծառայությունները մտադիր են օգնել սիրիական իշխանություններին՝ պայքարելու քաղաքացիական պատերազմին մասնակցող արմատական իսլամիստական խմբավորումների դեմ: Թե հատկապես երբ է տեղի ունեցել հանդիպումը, և ովքեր են դրան մասնակցել՝ Մեկդադը հրաժարվել է բացահայտել: Սիրիայի կառավարության անդամը հայտարարել է, թե երկրում իրավիճակի վերաբերյալ արևմտյան հատուկ ծառայությունների և քաղաքական գործիչների կարծիքները տարբերվում են: Եթե արևմտյան պետությունների ղեկավարները հանդես են գալիս նախագահ Բաշար Ասադի հրաժարականի օգտին, ապա  հատուկ ծառայություններն ավելի մեծ վտանգ են տեսնում Սիրիայում արմատական իսլամիստների ազդեցության  մեծացման մեջ:

BBC News-ի տեղեկատվության աղբյուրները հաստատել են, որ ի թիվս այլոց՝ Դամասկոսում սիրիացիների հետ բանակցություններին մասնակցել են նաև բրիտանական հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ, հաղորդում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘iLur Բլոգ. Ի՞նչու սպաննուեցաւ Լիբանանցի նախարարը’
Հաջորդ հոդվածը‘Դ!եմ. Հանրահավաք եւ երթ հունվարի 18-ին’