ԱՄՆ ՌՕՈՒ շտաբի պետ Չարլզ Բրաունը չի բացառել Ուկրաինային ռազմական ավիացիայի արևմտյան նմուշի փոխանցումը։
Ավելի վաղ Բրաունը Reuters գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ մասնագետներն ուկրաինացի օդաչուներին կուսուցանեն ամերիկյան ինքնաթիռներ վարել, ինչի կապակցությամբ զրուցավարը հետաքրքրվել է, թե արդյո՞ք դա նշանակում է, որ ԱՄՆ-ը Կիևին կփոխանցի ամերիկյան F-15 և F-16 կործանիչներ։
Ըստ Բրաունի՝ «պետք է հասկանալ, թե ինչի հույս ունեն ուկրաինացիները, և ինչպես մենք կարող ենք նրանց օգնել, իսկ հետո ուսումնասիրել ոչ միայն ԱՄՆ-ի, այլև մեր շատ դաշնակիցների ու գործընկերների հնարավորությունները, որոնք կարող են շահագրգռված լինել Ուկրաինայի անվտանգության ապահովման հարցում»։
Անցած ուրբաթ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը որոշել է 100 մլն դոլար հատկացնել ուկրաինացի զինվորականներին ամերիկյան օդանավեր վարել ուսուցանելու համար։
Փոխանցում է tass.ru-ն։