‘
ՆԱՏՕ-ի բոլոր անդամ երկրներն անհանգստացած են Հարավային Կովկասում սպառազինությունների աճով, Երեւանում լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատար Ջեյմս Ապաթուրայը։
«Ինչպես գիտեք, ՆԱՏՕ-ի երկու անդամ երկրներ (Ֆրանսիա եւ ԱՄՆ) ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ են։ Եւ նրանք հակված են ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը»,-նշել է Ապաթուրայը։
ՆԱՏՕ-ի պաշտոնյան նշել է, որ կազմակերպությունն ուշադիր հետեւում է տարածաշրջանում անվտանգության հետ կապված իրադրությանը։
«Մենք պարբերաբար այդ կապակցությամբ թարմ տեղեկություններ ենք ստանում։ Պետք է ասեմ, որ ներկա պահին ՆԱՏՕ-ի անդամ երկրներում անհանգստության մակարդակը բավական բարձր է, ավելի ռազմաշունչ հայտարարություններ են հնչել, կան տուժածներ։ Մեր հստակ դիրքորոշումն է՝ փոխգործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ»,- ել է Ջեյմս Ափաթուրայը։
‘