‘Ափաթուրայ. ՆԱՏՕ-ն դեր չի կատարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում’

993

ՆԱՏՕ-ն ոչ մի դեր չի խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, կարծում է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյսմ Ափաթուրայը, հաղորդում է «Թրենդը»:

«Ես չեմ կարծում, թե ՆԱՏՕ-ի որոշակի դերը կարող է օգնել առաջընթացին, սակայն ՆԱՏՕ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը հակամարտության կարգավորման գործում», — ասել է նա

Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ միջազգային  ուշադրություն է դրսևորվում ամենաբարձր մակարդակով, «հատկապես, հաշվի առնելով, որ վերջերս Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն Ադրբեջանի և Հայաստանի հետ համատեղ բանակցություններ է վարել»: Հաղորդում է ԱրմԻնֆոն:

Նախորդ հոդվածը‘Ցուցարարները պահանջում են Հովիկ Աբրահամյանին (ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘Հոսանքազրկումներ Երևանում եւ այլ մարզերում’