‘Աքչամը Հայոց ցեղասպանության մասին գիրք կգրի հատուկ Էրդողանի համար’

667

Թաներ Աքչամը հատուկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար գիրք կգրի հայերի ցեղասպանության և տեղահանության նկատմամբ Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրքի դիրքորոշման վերաբերյալ:

Ինչպես գրում է «Թարաֆը», Աքչամն այդպես է մեկնաբանել Քուրդիստանի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունը Դիարբեքիրում, որտեղ վարչապետն ասել էր, թե կրկնում է Աթաթյուրքի խոսքերն ու քաղաքականությունը քրդերի նկատմամբ: «1920 թվականին Աթաթյուրքը խոսել է հայերի տեղահանության և զանգվածային կոտորածի մասին և չի հերքել տեղի ունեցած ողբերգության փաստը` ինչպես վարվում է ներկայիս վարչապետը: Ես որոշել եմ գիրք գրել Էրդողանի համար, որում կհավաքվեն Աթաթյուրքի ասածները 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ»,- հաղորդել է Աքչամը:

Թաներ Աչքամը թուրքական պատմաբան է, սոցիոլոգ և հրապարակախոս: Նա Թուրքիայի առաջին ակադեմիկոսներից մեկն է, ովքեր ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

 

Նախորդ հոդվածը‘Բարոզուն զայրացած առարկեց Յանուկովիչին՝ բա ինչո՞ւ ոչ Կորեային’
Հաջորդ հոդվածը‘Ազատության Հրապարակում տասնապատիկ ավելի եվրոպական արժեք կար, քան ողջ էդ Վիլնյուսյան չեբուրների հավաքում ‘