‘Աքսել Ֆիշեր. Մենք չենք կարող մոռանալ Մարտի 1-ը (Տեսանյութ)’

1427

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերը եւ Ալան Միլը Հայաստանում են: Երեկ նրանք մի շարք հանդիպումներ են ունեցել պաշտոնատար անձանց հետ, որոնք կշարունակվեն այսօր: Երեկ գերմանացի համազեկուցող Աքսել Ֆիշերը պատասխանել է iLur.am-ի հարցերին:

Մասնավորապես, նա հայտարարել է, թե չնայած երկու տարի Հայաստան չեն այցելել, սակայն, մեր խնդիրների մասին չեն մոռացել, հայտարարել է, թե Մարտի մեկի խնդիրը մոռացված չէ եւ չի կարող մոռացվել, եւ նաեւ տեղեկացրել է, որ Հայաստան կատարած այցից հետո՝ այցի արդյունքներով զեկույց են պատրաստելու:

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը ժամանել է Վրաստան’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Միակ լեզվաշարադրական սխալը Ս.Սարգսյանի հեռացումը չպահանջելն է’