Եկող տարի աֆղանցիների 97 %-ը կարող է հայտնվել աղքատության եզրին․ այդ մասին նախազգուշացնում են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչները։
Նանց տվյալներով՝ երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունների պատճառով Աֆղանստանի ՀՆԱ-ն արդեն կրճատվել է ավելի քան 13 %-ով, իսկ կարիքավորների թիվն ավելացել է մեկ քառորդով և այժմ կազմում է 72 %։
ՄԱԿ-ում առանձնապես անհանգստություն է առաջացնում սննդամթերքի հարցը․ այն հատկապես սուր է զգացվում երկրի գյուղական շրջաններում։
Ամենաանհրաժեշտ բաների համար անհրաժեշտ է, փորձագետների կարծիքով, առնվազն 36 միլիոն դոլար։ Դա կապահովի գյուղատնտեսության գործունեությունը և աջակցությունը բնակչության խոցելի խավերին ։
ՄԱԿ-ում ընդգծում են, որ Աֆղանստանում ճգնաժամի պատճառներից մեկը արտասահմանյան բանկերում ակտիվների սառեցումնէ՝ թալիբների իշխանության գալուց հետո։
Փոխանցում է euronews-ը։