‘Աֆղանստանի նախագահը փոխել է անունը’

986

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանի Ահմադզայը հրաժարվել է իր ցեղական Ահմադզայ անունից և դարձել Աշրաֆ Գանի, հաղորդում է Associated Press-ը:

Համապատասխան հրահանգը երկրի ղեկավարի գրասենյակն ուղարկել է կառավարական հաստատություններին և լրատվամիջոցներին: Փոփոխություն է կատարվել նախագահի վկայականում:

Ահմադզայերը Աֆղանստանում փուշտուն խոշորագույն ցեղերից մեկն են: Նրա շատ անդամներ իրենց ցեղանունն ավելացնում են անվան վերջում, որպեսզի ցույց տան իրենց ցեղային պատկանելությունը:

Աշրաֆ Գանին Աֆղանստանի նախագահ է դարձել այս տարվա սեպտեմբերին: Փոխանցում է lenta.ru-ն:  

Նախորդ հոդվածը‘Արգենտինայի նախագահին տեղափոխել են հիվանդանոց՝ վարակի կասկածով’
Հաջորդ հոդվածը‘Գերմանիայում գողացել են Դահաու համակենտրոնացման ճամբարի դարպասը’