‘
Աֆղանստանից Թբիլիսի են բերվել յոթ զոհված վրացի զինվորականների մարմինները, որոնք ահաբեկչության հետևանքով զոհվել էին Աֆղանստանում: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:
«Ցավակցում եմ զոհվածների հարազատներին ու մտերիմներին: Ինչ վերաբերում է մեր հերոսներին, ապա նրանք իրենց կյանքը տվեցին մեր ապագայի համար ու Վրաստանը կգնահատի դա»,- հայտարարել է պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:
Օդանավակայանում սգո արարողությանը մասնակցել է Վրաստանի նախագահ Միխաիլ Սաակաշվիլին, կառավարության ու խորհրդարանի անդամներ:
Հիշեցնենք, որ վեց վրացի զինծառայողներ զոհվել, ևս ինը վիրավորվել էին մահապարտ ահաբեկչի՝ Աֆղանստանում վրացական բազայի վրա կատարած հարձակման հետևանքով:
‘