‘
Աֆղանստանի հյուսիսում գտնվող Ֆարյաբ արվարձանի մզկիթում կատարված ահաբեկչության հետևանքով 41 մարդ է զոհվել, իսկ ավելի քան 50 վիրավորների մեծ մասի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, փոխանցում է Sky News բրիտանական հեռուստաալիքը:
Ըստ նախնական տեղեկատվության՝ ծանր վնասվածքներ են ստացել տարածաշրջանի նահանգապետը և տեղական ոստիկանության ղեկավարը, որոնք մասնակցում էին մահմեդականների Կուրբան-Բայրամ տոնի առիթով ուրբաթօրյա Մեծ նամազին:
Տեղական ինքնակառավարման մարմինների տվյալներով՝ ահաբեկչությունը իրականացվել է մահապարտի կողմից, որը ոստիկանական հագուստով ծպտված՝ մուտք է գործել մզկիթ և պայթեցրել իրեն:
‘