Աֆղանստանում իրավիճակի վատթարացումը կմեծացնի Կենտրանական Ասիայում իրադրության ապակայունացման վտանգը, մեծ է անկայունությունը ԱՊՀ և ՇՀԿ երկրներ արտահանելու հավանականությունը, հայտարարել է ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Եվգենի Սըսոևը։
Տաշքենդում այսօր մեկնարկել է Շանհայի համագործակցության կազմակերպության տարածքային հակաահաբեկչական կառույցի ութերորդ միջազգային գիտա-գործնական համաժողովը՝ «Արդի անվտանգությունը, մարտահրավերներ և որոշումներ»։
Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարը, հղում անելով հեղինակավոր փորձագիտական գնահատականների, նշել է, որ եթե թալիբների կառավարությունը չկարողանա արդյունավետ կերպով կառավարել երկիրը, Աֆղանստանի մեծ մասը կդառնա ռազմական գործողությունների թատերաբեմ և կհայտնվի տեղական ջիհադիստների ու միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վերահսկողության տակ։
«Այդ դեպքում մեծ է նաև ԱՊՀ և ՇՀԿ տարածքներ անկայունությունն արտահանելու հավանականությունը»,- նշել է Սըսոևը։
Փոխանցում է ria.ru-ն։