Աֆղանստանում մարդասիրական ճգնաժամն անխուսափելի է

145

ՄԱԿ-ը շարունակում է կոչնակ հնչեցնել Աֆղանստանում ծանր իրավիճակի կապակցությամբ։

Մարդասիրական ճգնաժամն անխուսափելի է, հայտարարում են կազմակերպության փորձագետները։ Աֆղանական պաշարներն արտասահմանում սառեցված են, արժույթը զգալի անկում է ապրել, աշխատավարձեր չեն վճարվում։

«Աֆղանստանում տնտեսությունը կոլապսի եզրին է։ Առձեռն փողն անհետանում է, բանկերը փակում են դռները, խնայողություններն անհասանելի են բնակչությանը։ Ու թեև հիմա ֆինանսական հիմնարկներն սկսել են աշխատել, մարդիկ չեն կարող օրական 200 դոլարից ավելի ստանալ»,- հայտարարել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրեն Մերի-Էլեն Մաքգրոարտին։

ՄԱԿ-ի տվյալներով՝ երկրի բնակչության գրեթե կեսը՝ ավելի քան 18 միլիոն մարդ, ողջ մնալու համար  օգնության կարիք ունի։ Երեքուկես միլիոն մարդ ներքին բնակափոխ անձինք են։

«Մարդիկ վաճառում են կենցաղային իրերը՝ գորգերը, տեխնիկան, բաժակներն ու ափսեները, որպեսզի ուտելիք գնեն։ Նրանք չեն ուտում ամեն օր, շատ ծնողներ հրաժարվում են ուտելիքից, որ իրենց երեխաներին կերակրեն»,- նշել է Մաքգրոարտին։

ՄԱԿ-ի Պարենի միջազգային ծրագրի տնօրենը միջազգային հանրությանը կոչ է անում տրամադրել անհրաժեշտ պաշար՝ լայնածավալ մարդասիրական գործողություններ իրականացնելու համար։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՀՀ ԱՆ. 1202 նոր դեպք, 33 մահ
Հաջորդ հոդվածըԱԳՆ․ Ֆրանսիան երբեք իր տեղը ՄԱԿ-ի ԱԽ-ում չի զիջի Եվրամիությանը