‘Աֆղանստանում միջազգային զորքերի զրահամեքենան բախվել է մարդատար ավտոբուսին’

583

Խաղաղապահ առաքելությամբ Աֆղանստանում գտնվող Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) զրահամեքենան Սամանգան քաղաքում բախվել է մարդատար ավտոբուսին: Վթարի հետևանքով 10 խաղաղ քաղաքացիներ են տուժել, հայտնում է РИА Новости-ն:

Սամանգանի անվտանգության ուժերի վարչության ղեկավար Մուսադիքուլլա Մուզաֆարիի խոսքերով՝ զրահամեքենայում գտնվող ISAF-ի զիվորականները չեն տուժել:

Ըստ Մուզաֆարիի՝ ավտովթարի մեղավորը ISAF-ի զինվորականներն են եղել:

Նախորդ հոդվածը‘Բալոտելին հրաժեշտ տվեց թիմակիցներին’
Հաջորդ հոդվածը‘Ռազմիկ Պետրոսյան. Կցանկանամ, որ մեր զինվորները զերծ մնան քաղաքականությունից’