‘Աֆղանստանում յոթ մահապարտներ հարձակվել են ոստիկանության վարչության վրա’

621

Յոթ մահապարտ ահաբեկիչներից կազմված խումբը հարձակում է գործել Աֆղանստանի արևելքում գտնվող Ջալալաբադ քաղաքի ոստիկանության վարչության վրա: Ինչպես երեքշաբթի՝ մարտի 26-ին հաղորդել է France-Presse գործակալությունը՝ հղում անելով տեղի իրավապահ մարմիններին, հարձակման արդյունքում սպանվել է հինգ ոստիկան: Մահապարտներից մեկը, որն ավտոմեքենան է վարել, պայթել է վարչության մուտքի մոտ, երկուսին հաջողվել է մտնել ներս և այնտեղ գործի գցել պայթուցիկները: Մնացած չորս ահաբեկիչներին սպանել են ոստիկանները: Ի դեպ, Associated Press-ի տվյալներով՝ մահապարտներն ութ հոգի են եղել: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել են «Թալիբան» խմբավորման գրոհայինները:Նրանք հայտարարել են, որ գրոհի թիրախը «արտասահմանցիներն ու իսրայելցի ուսուցիչներն» են եղել, որոնք մարզում են աֆղանստանցի ոստիկաններին, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ռուբեն Հակոբյան. Երկխոսությունը պետք է ընդունվի՝ պայմանով’
Հաջորդ հոդվածը‘ՀՖՖ-ն խնդրում է մարզադաշտ ներկայանալ հանդիպման սկզբից 2 ժամ շուտ’