Զինված գրոհայինները մայրաքաղաք Քաբուլում հարձակվել են Աֆղանստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Բիսմիլլահ Մոհամադիի տան վրա։ Շենքը գնդակոծության է ենթարկվել, նրա մոտ գործի է գցվել պայթուցիկ սարք, որը տեղադրված է եղել ավտոմեքենայի մեջ։
Հարձակման պահին նախարարը տանը չի եղել, նրա ընտանիքին հաջողվել է տարհանել։
Հաղորդվում է, որ միջադեպի արդյունքում զոհվել է չորս հոգի, 11-ը վիրավորվել են։ Սպանվել են նաև հարձակվողներից չորսը։
Մոհամադիի տունը գտնվում է Քաբուլի «կանաչ գոտուց» ոչ հեռու, որտեղ տեղակայված են կառավարական հիմնարկները և դիվանագիտական ներկայացուցչությունները։
Առայժմ պատասխանատվություն չի ստանձնել ոչ ոք, սակայն ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ հարձակումն ունեցել է թալիբների կազմակերպած գործողությունների բոլոր նշանները։
Փոխանցում է BBC-н: