‘Աֆղանստան. Աբդուլայի շտաբը բոյկոտում է քվեների վերահաշվարկը’

763

Աֆղանստանի նախագահի թեկնածու Աբդուլա Աբդուլայի կողմնակիցները բոյկոտում են ձայների վերահաշվարկը, քանի որ կասկածներ ունեն, թե քվեաթերթիկների մի մասը կեղծված է:

Ընտրական հանձնաժողովը մեկ ամսից ավելի ժամանակ է ծախսել բոլոր քվեաթերթիկների վերահաշվարկի վրա:

Ինչպես Աշրաֆ Գանիի շտաբը, այնպես էլ Աբդուլայի կողմնակիցները, պահանջում են անվավեր ճանաչել հարյուր հազարավոր քվեաթերթիկներ, որոնք, նրանց կարծիքով, կեղծված են: Աբդուլայի շտաբի անդամներից ոմանք սպառնում են բողոքի փողոցային ակցիաներ սկսել: BBC-ի թղթակիցը Քաբուլից հաղորդել է, որ ներկա իրավիճակը չափազանց վտանգավոր է Աֆղանստանի համար:

Աշրաֆ Գանիի օգտին հունիսի 14-ին կայացած քվեարկության ժամանակ իրենց ձայնը տվել է ընտրողների 56,44%-ը: Աբդուլան վստահաբար առջևում էր ընթանում առաջին փուլում՝ հավաքելով ձայների 43,56 %-ը:

Թեկնածու Աբդուլան չի ընդունել ընտրությունների արդյունքերը և ցանկություն է հայտնել ստեղծել «զուգահեռ կառավորություն»: Հուլիսին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երկու թեկնածուներին համոզեց, որ անհրաժեշտ է վերահաշվարկել ձայները: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Լոռու մարզում ավտովթարի հետևանքով զոհվել են պապը, որդին և թոռը’
Հաջորդ հոդվածը‘Ֆիննական ԱԳՆ-ն հիշեցրել է Ուկրաինայի վերաբերյալ ռուս-ամերիկյան գաղտնի բանակցությունների մասին’