‘Աֆղանստան. Քարկոծված կինը փոխում է հասարակությանը’

1336

Աֆղանստանում 11 ոստիկաններ դատապարտվել են մեկ տարվա ազատազրկման՝ Քաբուլում մարտ ամսին իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու համար, երբ քաղաքի կենտրոնում, անցորդների աչքի առաջ, քարկոծելով սպանել են մի կնոջ: 28-ամյա Ֆարհունդային դուրս են քարշ տվել մզկիթից և սպանել՝ այն բանից հետո, երբ մոլլան նրան մեղադրել է, իբր՝ Ղուրանն այրելու մեջ: Այս մեղադրանքը հնչել է այն բանից հետո, երբ համոզված մուսուլմանուհի Ֆարհունդան ինքն է մոլլային մեղադրել, որ նա հմայիլներ ու հուռութներ է վաճառում այն կանանց, ովքեր չեն կարողանում հղիանալ:

Մոլլայի ներկայացրած մեղադրանքից հետո տղամարդկանց մի խումբ քարերով սպանել է Ֆարհունդային:

Այս միջադեպը բողոքի մեծ ալիք է բարձրացրել երկրում կանաց իրավունքների ոտնահարման դեմ:

Մայիսի սկզբին դատարանն այս գործով մահապատժի դատավճիռ է կայացրել չորս տղամարդկանց դեմ: Եվս ութ մարդ դատապարտվել է ազատազրկման: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. ԻՊ գրոհայիններն Իրաքում հաշվեհարդար են տեսել լրագրողի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Վովա Գասպարյան. Տիգրան Խաչատրյանը Օդեսա քաղաքում էր’