‘Աֆղան տղամարդիկ փարանջա են հագել. «Դադարեցրեք բռնությունները կանանց նկատմամբ»’

1034

Կանանց հագուստ հագած տղամարդիկ դուրս են եկել Քաբուլի փողոցները՝ պահանջելով դադարեցնել բռնությունները կանանց հանդեպ:

Բողոքի ակցիային մասնակցել է առնվազն 20 տղամարդ, որոնք փարանջա են կրել՝ երկարափեշ հագուստ, որի մեջ կանայք ոտքից գլուխ փաթաթվում են ու լրիվ ծածկում դեմքը:

Փարանջան դարձել է 90-ական թթ. թալիբների իշխանության օրոք կանանց հալածելու յուրօրինակ խորհրդանիշը. թալիբները կանանց ստիպում էին մշտապես փարանջա կրել հասարակական վայրերում: 2001 թ. թալիբները կորցրին իշխանությունը, սակայն երկրի շատ անկյուններում դեռևս կանայք չեն կարող հասարակության մեջ հայտնվել բաց դեմքով:

Կանաց շորեր հագած տղամարդիկ պաստառներ են պարզել՝ «Կանանց ցավը՝ մեր ցավն է: Հավասարություն՝ սա է մեր նշանաբանը», «Ո՛չ՝ ցանկացած տիպի բռնությանը» մակագրություններով:

Տղամարդկանց երթը միանշանակ չի ընդունվել Քաբուլի անցորդների կողմից. ոմանք ծիծաղել են, ոմանք՝ զարմացել, իսկ  ոմանք էլ հայտարարել են, թե կանանց իրավունքների համար պայքարը տանում է պոռնկության: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Գյումրու «Երեխաների տուն» մանկատան տնօրենն ազատվել է աշխատանքից’
Հաջորդ հոդվածը‘Ուսումնական հաստատություններից երկուսի լիցենզիաների գործողությունը կասեցվել է’