‘
Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան ներկայացրել է 2018թ. մայրցամաքի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների եզրափակիչ տասնյակը, փոխանցում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
Թեկնածուների թվում են Ալեքս Իվոբին (Նիգերիա, «Արսենալ»), Մոհամեդ Սալահը (Եգիպտոս, «Լիվերպուլ»), Պիեր-Էմերիկ Օբամեյանգը (Գաբոն, «Արսենալ»), Անդրե Օնանա (Կամերուն, «Այաքս»), Անիս Բարդին (Թունիս, «Էսպերանս»), Ռիյադ Մահրեզը (Ալժիր, «Մանչեսթեր Սիթի»), Դենիս Օնյանգոն (Ուգանդա, «Մամելոդի Սանդաունզ»), Սադիո Մանեն (Սենեգալ, «Լիվերպուլ»), Մեհդի Բենատիան (Մարոկկո, «Յուվենտուս») եւ Վալիդ Սոլիմանը (Եգիպտոս, «Ալ-Ահլի»):
Հաղթողը հայտնի կդառնա հունվարի 8-ին Սենեգալի մայրաքաղաք Դակարում քայանալիք մրցանակաբաշխությունում: Նախորդ տարի Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Մոհամեդ Սալահը:
‘