‘Աֆրիկան ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունում կպաշտպանի շեյխ Սալմանին’

922

Աֆրիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիան պաշտոնապեսհայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի արտահերթ ընտրությունում Ասիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի նախագահ շեյխ Սալման Իբարհիմ Ալ Խալիֆայի թեկնածությունը պաշտպանելու մասին:

Հիշեցնենք, որ եվրոպական երկրների ֆուտբոլային ֆեդերացիաները կաջակցեն ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոյին: 

ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունը տեղի կունենա փետրվարի 26-ին Ցյուրիխում: Թեկնածուներն են նաեւ Հորդանանի արքայազն, ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Ալի Ալ Հուսեյնը, ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ժերմո Շամպանը եւ Հարավային Աֆրիկայի բնակարանային շինարարության նախկին նախարար, Նելսոն Մանդելայի զինակից Տոկիո Սեկսվալեն:

Նախորդ հոդվածը‘Ռոնալդու. «Նշում եմ ծննդյանս տարեդարձը և շատ երջանիկ եմ»’
Հաջորդ հոդվածը‘Արսեն Վենգեր. «Չինաստանն այնքան փող ունի, որ այնտեղ կարելի է տեղափոխել Եվրոպայի բոլոր լիգաները»’