‘Աֆրիկյանների մոտից բերման ենթարկված ակտիվիստը կասկածվում է սառը զենք պահելու մեջ’

1177

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, առավոտյան սկսվել են Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման աշխատանքները, որոնք այժմ դադարեցվել են:

Քաղաքացի Սոնա Ասատրյանը, որը ցանկանում էր դանակով պատռել Աֆրիկյանների շենքի դիմացի սպիտակ սավանը, բերման է ենթարկվել ոստիկանություն:

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ . գույքը դիտավորությամբ վնասելու և սառը զենք պահելու կասկածանքով Սոնա Ասատրյանը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Նախորդ հոդվածը‘Երկարամյա դադարից հետո Հայաստանի հարցով համազեկուցողները հանդիպումներ են անցկացնում Երեւանում ‘
Հաջորդ հոդվածը‘Քեսաբն այսօր. Ֆոտոշարք’