‘Աֆրիկյան միության նախագահ է դարձել Զիմբաբվեի 90-ամյա նախագահը’

935

Այսօր մեկ տարի ժամկետով Աֆրիկյան միության նոր նախագահ է դարձել Զիմբաբվեի 90-ամյա նախագահ Ռոբերտ Մուգաբեն:

Մուգաբեն այդ պաշտոնում փոխարինել է Մավրիտանիայի նախագահ Մոհամեդ ուլդ Աբդել Ազիզին:

Աֆրիկյան միության նոր նախագահի նշանակման արարողությունը տեղի է ունեցել պանաֆրիկյան այդ կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում, որն անցել է Եթովպիայի մայրաքաղաք Ադիս-Աբեբայում:

Մուգաբեն Զիմբաբվեի փաստացի առաջնորդն է 1980 թվականից: Բացի այդ՝ նա մոլորակի ամենատարեց գործող ղեկավարն է: Փոխանցում է ТАСС-ը: 

Նախորդ հոդվածը‘Գյումրի սպանության գործով 5 անձ ճանաչվել է տուժողի իրավահաջորդ’
Հաջորդ հոդվածը‘Սինայում ահաբեկությունների պատճառով Եգիպտոսի նախագահը դադարեցրել է այցը’